Պարույր Սևակ

Стандартный

Առաջ Պարույր Սևակին չէի սիրում, որովհետև չէի հասկանում նրա բանստեղծությունները: Դրանից հետո, անկեղծ ասած, չէի կարդում Սևակ…. եթե այսօր ընկեր Հասմիկը չասեր, ես այդպես էլ երևի չէի կարդա ու կմնայի այն կարծիքին , որ նա լավ չի գրում : Այսօր հասկացա , թե ինչքա՜՜՜ն լավն են նրա բանաստեղծությունները:Եղան բանաստեղծություններ, որոնց մեջ միայն մի քանի տող դուրս եկավ …. եղան , որ ամբողջությամբ….. ահա այն բանստեղծությունները , և այն տողերը որոնք ինձ դուր եկան:
Ինքս ինձ հերքում եմ 

Նույն հարցն եմ հաճախ ինքըս ինձ տալիս.
-Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել:
Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել.
Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս,
Ամենքի պես էլ աշխարհով գնա….

Մեռնել

Եթե մեռնե՜լ…
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից…

Ատում եմ

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ – փուսիկությունը,
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից, ……

Оставьте комментарий